ՄԱԳԱՏԷ. Նաթանզի միջուկային գործարանի ցենտրիֆուգերը վնասվել են![]() 17 հունիսի 2025 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Իրանի Նաթանզ քաղաքումգտնվող ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգեր Իսրայելի հարվածների արդյունքում լրջորեն վնասվել են: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ «Դրանք լրջորեն վնասված են, եթե ոչ՝ ոչնչացված»,–ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն։ Նա ընդգծել է, որ «հարվածների ընթացքում ձեռնարկության վերին հատվածն ամբողջությամբ ոչնչացվել է», մինչդեռ ստորգետնյա մասը «ուղղակիորեն չի վնասվել»։ Գրոսին հավելել է, որ Իսֆահանի ատոմային կենտրոնում Իսրայելի հարվածների արդյունքում վնասվել է չորս շենք, իսկ Ֆորդոյի ստորգետնյա հարստացման գործարանը, կարծես թե, «չի տուժել»։ ՄԱԳԱՏԷ‑ն հունիսի 14‑ին հայտնել է, որ Նաթանզի օբյեկտում, որտեղ ուրանը հարստացվել է մինչև 60% մակարդակի, գրանցվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտում՝ պայմանավորված էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ պահուստային գեներատորների ոչնչացմամբ։ Դրա հետ մեկտեղ գործարանի սահմաններից դուրս ռադիացիոն մակարդակը մնացել է նորմայի սահմաններում։ Նույն օրը գործակալությունը հայտնել է, որ Իսֆահանի ատոմային կենտրոնում «Իսրայելի հարվածներից տուժել են ուրանի վերամշակման ձեռնարկությունն ու վառելիքային թիթեղների արտադրության գործարանը»։ Ֆորդոյի հարստացման գործարանը, որը գտնվում է Կում քաղաքին մոտ՝ լեռների մեջ, 80–90 մետր խորության վրա, Իրանի ատոմային ծրագրի հիմնական օբյեկտներից մեկն է։ Հունիսի 13‑ին, «Արթնացող առյուծը» ռազմական գործողության առաջին օրը, այնտեղ տեղի է ունեցել երկու պայթյուն՝ ենթադրաբար իսրայելական անօդաչու սարքերի հարձակման արդյունքում, սակայն ավերածություններ չեն արձանագրվել։ Հունիսի 16‑ին Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ Ֆորդոյի տարածքում գրանցվել են 2.5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։ Ամերիկյան Axios պարբերականը հունիսի 14‑ին գրել է, որ Իսրայելը կոչ է արել ԱՄՆ‑ին միանալ իր հարվածներին՝ Իրանի ատոմային ծրագիրը ոչնչացնելու նպատակով։ Ըստ Axios‑ի՝ Իսրայելը չունի Ֆորդոյի ստորգետնյա գործարանը ոչնչացնելու համար անհրաժեշտ հակաբունկերային ռումբեր և խոշոր ռմբակոծիչներ, մինչդեռ Միացյալ Նահանգները երկուսն էլ ունի՝ ռազմական ինքնաթիռի հեռավորության սահմաններում։ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի պատասխան այն հարցին, արդյոք Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին, նշել է, որ իշխանությունները «անում են այն, ինչ անհրաժեշտ է», ավելացնելով, որ նրա սպանությունը կարող էր վերջ դնել պատերազմին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Իսրայելի կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Համենեիի վերացումը «չի հանգեցնի հակամարտության սրմանը, այլ կավարտի այն»։ Նա հավելել է, որ Իրանը ձգտում է «հավերժական պատերազմի» և ենթադրաբար սպառնում է «միջուկային պատերազմով»։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանին հարվածելով՝ Իսրայելը «վերջ է տալիս ագրեսիային» և պայքարում «չարի ուժերի» դեմ։ Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հունիսի 15-ին հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո է դրել» Իսրայելի ծրագրի վրա՝ սպանելու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին։ Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |