Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

PanARMENIAN.Net - Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում հայ ֆուտբոլասերների համար՝ նվիրված ՖԻՖԱ 2025 ակումբային աշխարհի առաջնությանը։

Հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ Xiaomi TV A Pro 2025 հեռուստացույցը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 189,900 դրամով՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։

Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց, տան արագ ինտերնետ, մինչև 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։

«Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրելի սպորտաձևերից է և հազարավոր հայեր անհամբեր սպասում են ՖԻՖԱ-ի մրցարշավի մեկնարկին։ Որպես կապի ծառայություններ մատուցող ընկերություն մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները լավագույն պայմաններում վայելեն այդ խաղերը։ Բոլորովին վերջերս մենք գործարկել ենք նոր uPlay թիվի և մեդիա հարթակը, որն աննախադեպ որակ ու հնարավորություններ է տրամադրում դիտողներին։ Կարծում եմ, որ նորաոճ հեռուստացույցը նոր մակարդակի կբարձրացնի բաժանորդների փորձառությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի գավաթին մասնակցում է 32 թիմ։ Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին FIFA 2025-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---