Սինանյան․ Իրանից Հայաստան եկողներ կան, բայց հոսքը մեծ չէ![]() 17 հունիսի 2025 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ասել է, որ Իրանից եկողներ կան, բայց հոսքը մեծ չէ: «Իրանից Հայաստան եկողներ կան, բայց դեռ մեծ հոսք չկա: Ընդհանուր տագնապ և անհանգստություն կա, մարդիկ փորձում են Թեհրանից և խոշոր քաղաքաներից որքան հնարավոր է հեռու լինել։ Հայաստան տեղափոխվելու խնդիր այս պահին չկա», –ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Ըստ Սինանյանի՝ իրավիճակn, այնուամենայնիվ, անկանխատեսելի է, և իր գրասենյակի աշխատակիցները մշտական կապի մեջ են իրանահայ համայնքի հետ։ «Երեկ շատ էին անհանգստացել, երբ Նեթանյահուն հայտարարել էր, որ ինքն էլ է սկսելու քաղաքացիական անձանց և կառույցներ թիրախավորել։ Նման արտահայտություն էր արել, որի արդյունքում մարդկանց մոտ տագնապը ավելի էր շատացել։ Գիտենք մարդկանց, որոնք մեքենա են նստել և դեպի Հայաստան են ճանապարհվել»,– հայտնել է Սինանյանը։ Հանձնակատարը հավելել է, որ հիմնականում Հայաստան են տեղափոխվում այն իրանահայերը, որոնք այստեղ բնակարան և հարազատներ ունեն։ Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է իրանահայերի մեծ հոսք ընդունել, Սինանյանը վստահեցրել է, որ որոշ փորձառություն արդեն ձեռք է բերվել։ «Հաշվի առնելով 2023-ի սեպտեմբերի փորձը, երբ ունեինք Արցախից շատ ավելի մեծ ներհոսք, կարծում եմ, որ գոնե սկզբնական փուլում Հայաստանը պատրաստ կլինի ընդունել նաև իրանահայերին»,– նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Իրանի տարածքում ներքին ու միջազգային թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 18-ը։ Այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ահավանը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Ներքին և միջազգային թռիչքները արգելված են մինչև չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 02։00։ Խնդրում ենք բոլոր հայրենակիցներին զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և հետևել չվերթների վիճակին միայն պաշտոնական աղբյուրներից», – մեջբերում է պաշտոնյայի խոսքերը IRNA գործակալությունը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հնդկաստանը իր քաղաքացիներին Իրանից տարհանել է ՀՀ տարածքով։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացի է տարհանել՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, գրում է Արմենպրեսը։ Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական և միջուկային օբյեկտների ուղղությամբ։ Իրանը հետագայում պատասխանել է՝ հրթիռակոծելով Իսրայելի տարածքներ, և կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |