Սիմոնյան․ Սահմանին փոփոխություն չկա, ռիսկերն ուսումնասիրվում են![]() 17 հունիսի 2025 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն արագ արձագանքել է Իրանում ստեղծված իրադրությանը։ Նա նշել է, որ սահմանային որևէ շարժ այժմ չի արձանագրվել։ Հայաստանը ուշադիր հետևում է Իրանում ծագած զարգացումներին, հայտնում է Aysor.am-ը։ «Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա (նկատի ունի Ադրբեջանին-հեղ.), որովհետև խոսակցությունը շարունակվում է, ու կան կոնկրետ գործընթացներ, որոնք ընթացի մեջ են»,- ասել է նա։ Նա նաև հավաստիացրել է, որ Թեհրանում տեղի ունեցած դեպքերից անմիջապես հետո հայկական կողմը իրականացրել է ռիսկերի գնահատում։ «Այո՛, գնահատել ենք, քննարկել ենք շատ վաղ ժամի՝ լույսը չբացված, միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք»,- նշել է Սիմոնյանը։ Ըստ ԱԺ նախագահի՝ այս պահին սահմանային հատվածում որևէ տեղաշարժ չի գրանցվել։ «Պատերազմի հետ կապված ռիսկերը մինիմալ են այսօր, մենք պետք է աշխատենք, որ այն ընդհանրապես չեզոքացնենք, կառավարությունը գործուն քայլեր է անում»,- հավելել է նա։ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ասել է, որ Իրանից եկողներ կան, բայց հոսքը մեծ չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |