Կոնջորյան. Ժամանակն է քննարկելու ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը![]() 17 հունիսի 2025 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններին՝ միաժամանակ խոսելով նաև ՀԷՑ-ի գործունեության ու քաղաքացիներին, ըստ իր պնդման, հասցված վնասների մասին։ «Դու գնա ՀԷՑ-ով զբաղվի։ Այդ հարցերը շատ հստակ են և դրվելու են։ ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի տասնյակ հազարավոր քաղաքացիներին պատճառված վնասները։ Կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի։ Եկել է ժամանակը քննարկելու նաև ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը։ Այսօր դու սեփականատեր ես մի կառույցի, որը Հայաստանի Հանրապետության ամենաատելի կառույցն է։ Երբ հարցնես, թե որ կառույցից են ամենաշատը բողոքում քաղաքացիները, կասեն՝ ՀԷՑ-ից», - ասել է Կոնջորյանը, գրում է Արմենպրեսը։ Կոնջորյանի այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, արձագանքելով իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների հասցեին հնչող քննադատություններին, նշել է, որ եթե քաղաքական առաջնորդներն անկարող են դադարեցնել դա, ապա ինքը և իր համախոհները «իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Ռուսաստանում բնակվող գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը 2015 թվականի հոկտեմբերին «Ինտեր ՌԱՕ»-ից ձեռք է բերել ՀԷՑ-ը՝ ստանձնելով կառավարման ամբողջ պատասխանատվությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |