Գիշերը Սամվել Կարապետյանն իրավապահների հետ դուրս է եկել առանձնատնից և հեռացել![]() 18 հունիսի 2025 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի լույս 18–ի գիշերը ,մոտավորապես ժամը երեքին, գործարար Սամվել Կարապետյանը դուրս է եկել առանձնատնից և իրավապահների հետ հեռացել։ Մինչ այդ, նա դիմել է իր աջակիցներին, ովքեր ժամեր շարունակ սպասել են տան առջև՝ ասելով. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց», հայտնում է «Ազատությունը»։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես է եկել աջակցող հայտարարությամբ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ։ «Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։ Կարապետյանի կարգավիճակը հայտնի չէ: Նրան ուղեկցում էր փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, որը լրագրողների հարցերին չի պատասխանել: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երկար ժամանակով խուզարկություն են իրականացրել ռուսաստանաբնակ գործարար և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը։ Դրանից մոտ մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի ղեկավարը Մայր Աթոռի մոտից հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ մեկ ժամ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ արտահայտություն է արել. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |