Բեթղեհեմում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Եգիպտոս![]() 18 հունիսի 2025 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Բեթղեհեմ մեկնած հայաստանցի զբոսաշրջիկները, որոնք չէին կարողանում վերադառնալ Իրան-Իսրայել հակամարտության պատճառով, արդեն տեղափոխվել են Եգիպտոս։ 17 հոգանոց խմբի անդամ Մարթա Պալոյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Իսրաելից դեպի Եգիպտոս։ Անվտանգ գոտում։ Շատ ենք հոգնել, բայց ժպիտով»,- գրել է Մարթան։ Ավելի վաղ Մարթան հայտնել էր, որ Բեղթեհեմից դուրս գալու ու Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն, քանի որ շուրջը ռմբակոծություններ են, իսկ տուրիստական կազմակերպությունը զբաղվում է վերադարձի հարցով։ Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |