Չինաստանը նաև ՀՀ-ն է դիտարկում որպես Իրանից իր քաղաքացիների տարանման ճանապարհ![]() 18 հունիսի 2025 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի իշխանությունները սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին Իսրայելից և Իրանից՝ տարածաշրջանում սրվող ռազմական գործողությունների ֆոնին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մարտական գործողությունների սկզբից ի վեր դեսպանատներն ու հյուպատոսություններն աջակցել են չինացի քաղաքացիների տարհանման գործընթացին, սակայն չի մանրամասնել ձեռնարկվող քայլերի բնույթը։ Որպես Իրանից իր քաղաքացիների տարհանման ճանապարհ Չինաստանը դիտարկում է նաև Հայաստանը, գրում է Factor.am-ը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ջյակունը մամուլի ասուլիսում նշել է, որ պաշտոնական Պեկինը շփման մեջ է Իրանի, Իսրայելի և մի շարք այլ կողմերի հետ՝ հրադադարի հաստատման ուղղությամբ։ «Չինաստանը կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին, մասնավորապես այն երկրներին, որոնք հատուկ ազդեցություն ունեն Իսրայելի վրա, կրել իրենց պատասխանատվությունը, անհապաղ միջոցներ ձեռնարկել լարված իրավիճակը հանդարտեցնելու և հակամարտության սրումն ու տարածումը կանխելու համար», – ասել է Գուոն՝ չնշելով որևէ երկիր անունով։ Վերջին օրերին Չինաստանի դեսպանատները Իրանում և Իսրայելում տարածել են բազմաթիվ նախազգուշացումներ՝ կոչ անելով չինացի քաղաքացիներին խստացնել անվտանգության միջոցառումները և ուշադիր հետևել զարգացումներին։ Իսրայելի դեպքում խորհուրդ է տրվել երկիրը լքել ցամաքային ճանապարհով՝ նախընտրելի համարելով Հորդանանի ուղղությունը։ Իրանում Չինաստանի դեսպանատունը WeChat-ի իր պաշտոնական էջում տարածել է նմանատիպ ծանուցում, նշելով, որ օդային երթևեկությունը դեռ դադարեցված է, իսկ ցամաքային անցակետերը նույնպես կարող են փակվել մոտ ապագայում։ Տարհանման համար նշվել են մի քանի ուղղություններ, որոնց թվում են Թուրքիան, Հայաստանը և Թուրքմենստանը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ևս Ղազախստանում Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է հրատապությունը՝ կապված լարվածության նվազեցման անհրաժեշտության հետ։ Նրա խոսքերով՝ «Բոլոր կողմերը պետք է աշխատեն հակամարտության լարվածության թուլացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ», ինչպես հաղորդել է չինական «Սինխուա» գործակալությունը։ Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |