Փաշինյանը` Թուրքիա այցի մասին. Օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն![]() 18 հունիսի 2025 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին, հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Նա ասել է, որ այս պահին կարող է ասել միայն, որ իրոք այցը նախատեսված է, հայտնում է 1lurer.am-ը։ «Սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել: Այո՛, այդպիսի պլան կա: Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն: Ես կարող եմ ասել, որ իրոք այցը նախատեսված է, և այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար՝ համատեղության իմաստով հայտարարությունների, այս պահին ընդամենն ասեմ այն, ինչ արդեն հայտնի է»,- ասել է նա։ Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |