Մարուքյան. Որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու![]() 18 հունիսի 2025 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն, արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի հասցեին իշխանությունների այն հայտարարություններին, թե ՀԷՑ կպետականացնեն, նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա հավելել է՝ «ասենք թե խլեցին՝ պարզ է չէ՞, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունն իր օրինական տիրոջը»։ «Սկզբում Սամվել Կարապետյանին սպառնում են, թե հայոց սրբությունները՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, մի՛ պաշտպանիր, այլապես ՀԷՑ-ը կխլենք, նա էլ ի պատասխան հայտարարում է. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ»։ Ի նկատի ունենալով, որ չեն կարող ՀԷՑ-ով վախեցնել և ստիպել, որպեսզի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր սրբություններին ու ինքնությունն ուրանա։ Ու այդ խոսքը վարչապետը և իշխանության այլ ներկայացուցիչներ մանիպուլացնում են, թե նա թքած ունի ռազմավարական նշանակության հիմնարկի վրա, ուստի այն պետք է ազգայնացնենք, պետականացնենք. այլ կերպ ասած՝ մասնավոր սեփականության հիմնարար իրավունքը ոտնահարենք ու մարդու սեփականությունը ձեռքից խլենք։ Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանն անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու։ Եվ հետո, ասենք թե խլեցին՝ պարզ է չէ՞, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունն իր օրինական տիրոջը, իսկ խլողները պատասխանատվության են ենթարկվելու»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետը հայտնել է, որ մեկ ամիս առաջ կառավարության անդամներին հանձնարարական է տրվել ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին։ Ըստ նրա, իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է։ «Ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ այդ հանձնարարականի, այդ որոշման հետ։ Կառավարության անդամները սկսել են աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձ են տվել, որ հաշվարկում եք՝ ժողովրդին, պետական ու մասնավոր կազմակերպություններին ինչ վնաս եք հասցրել։ Լոռի այց եմ կատարել, ուր մտել եմ, հոսանք չի եղել, կամ եղել է, անջատվել։ Սա անհանդուրժելի վիճակ է։ Իսկ եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է։ ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |