Վերաքննիչը չի փոխել դատավճիռը․ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի 5.5 տարով![]() 18 հունիսի 2025 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել 44-օրյա պատերազմում «Ցորի» Դ-20 դիվիզիոնի քսան զինծառայողների զոհվելու գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։ Ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման, հայտնում է Panorama.am-ը։ «Շնորհակալություն, պատվարժան դատարան»,-հայտարարել է զոհված տղաներից մեկի հարազատն ու որդեկորույս ծնողները ծափահարել են։ «Աստված օրհնի Ձեր երեխաներին, այն մարդկանց, որոնք ունեն այնքան համարձակություն և չեն մասնակցում սրբապղծությանը»,-հայտարարեցին ծնողները։ Գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար՝ ինչը հանգեցրել է Ցորի Դ-20 դիվիզիոնի քսան զինծառայողների մահվան։ Դատարանը նրան դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ գործի նյութերի՝ Հարությունյանը մոտեցող հակառակորդին բնութագրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով զինծառայողները չեն կարողացել կազմակերպել պաշտպանությունը։ Ջալալ Հարությունյանը շարունակում է մերժել իր մեղավորությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |