Փաշինյան․ Խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին ունենք ՀՀ քաղաքացիների աներկբա աջակցությունը![]() 18 հունիսի 2025 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, խոսելով խաղաղ գործընթացի ընթացքի մասին, հայտարարել է, որ ՀՀ–ն հավատարիմ է մնալու խաղաղության օրակարգին, և շարունակում է խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ և փորձում է ստեղծել այն միջավայրը և պայմանները, որ դա հնարավոր լինի: Վարչապետի խոսքով՝ ինքը վերջին շրջանում ավելի ինտենսիվ է շփվում քաղաքացիների հետ և կարող է միանշանակ ընդգծել, որ խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին իրենք ունեն ՀՀ քաղաքացիների միանշանակ և աներկբա աջակցությունը: «Այո՛, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ: Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ շուրջ և ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբևէ չեն եղել: Եվ, ընդ որում, նորություններից մեկն այն է, որ հիմա, իմ գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ և հնարավորություններ ունի»,– նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ընտրված ռազմավարությունն ունի մի առանձնահատկություն՝ հետևողական, քայլ-քայլ պետք է գնալ այդ ճանապարհով: Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |