Խամենեի. Իրանի ժողովուրդը չի հանձնվի, իսկ պատասխանն ԱՄՆ միջամտությանը կոշտ կլինի![]() 18 հունիսի 2025 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Իրանը խիստ պատասխան է տալու Վաշինգտոնի ցանկացած ռազմական միջամտության դեպքում Իսրայելի հարցում, իսկ Իրանի ժողովուրդը չի հանձնվի և չի ընդունի կապիտուլյացիա, հայտնել է Tasnim-ը։ «Խելացի մարդիկ, ովքեր ճանաչում են մեր երկիրը, իրանական ազգը և նրա պատմությունը, երբեք չեն խոսի Իրանի հետ սպառնալիքների լեզվով, որովհետև Իրանի ժողովուրդը չի հանձնվի։ Ամերիկացիները պետք է հստակ գիտակցեն, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն հակամարտությանն անպայմանորեն կուղեկցվի անդառնալի վնասով հենց իրենց համար», — ընդգծել է նա։ Նշվում է, որ այդ հայտարարությամբ այաթոլլան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անհեթեթ հայտարարություններին», ով ավելի վաղ պահանջել էր Թեհրանից «անհապաղ հնազանդություն», գրում է ՏԱՍՍ–ը։ «Իրանի ժողովուրդը հաստատակամորեն կդիմակայի թե՛ պարտադրված պատերազմին, թե՛ պարտադրված խաղաղությանը», — հավելել է իսլամական հանրապետության ղեկավարը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր Իրանի ղեկավարությունից հանձնվել։ Նա նաև ուղղակի դիմել էր Իրանի գերագույն առաջնորդն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «գիտի, թե որտեղ է նա թաքնվում», և հավելել է, որ իր համբերությունը «սպառվում է»։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Դրանից մի քանի ժամ անց Իրանը պատասխան հարված է հասցրել։ Հաջորդող օրերին կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմն էլ հայտնել են զոհերի և վիրավորների մասին, հաստատել են տարբեր օբյեկտների վրա հարվածները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |