ՌՈւԵ Մոսկվայի պատրիարքարանը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցուն սատարողների նկատմամբ ճնշումները![]() 18 հունիսի 2025 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող անձանց նկատմամբ իրականացվող ճնշումներն անընդունելի են ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից, հայտնում է Iravunk.com-ը։ «Մենք խոր մտահոգությամբ ենք հետևում այն բացասական տեղեկատվական մթնոլորտին, որն այսօր ձևավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։ ՀԱԵ-ն մեր Եկեղեցու հետ ունի երկարամյա քույրական հարաբերություններ։ Եկեղեցու Գերագույն Պատրիարքին ու Կաթողիկոսին ուղղված հարձակումները միջամտություն են նրանց ներքին գործերին, ինչը աշխարհիկ պետության իշխանությունների կողմից անթույլատրելի է»,–ասվում է հայտարարության մեջ։ Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։ «Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։ Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |