Evocabank-ը միացել է IFC-ի առևտրի ֆինանսավորման ծրագրին

Evocabank-ը միացել է IFC-ի առևտրի ֆինանսավորման ծրագրին

PanARMENIAN.Net - Evocabank-ը IFC-ի Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրի (GTFP) շրջանակում ձևակերպել է 2 մլն ԱՄՆ դոլարի առևտրային գիծ։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրի (GTFP) շրջանակում Բանկը կաջակցի Հայաստանում գործող ձեռնարկություններին` ընդլայնելու իրենց գործունեությունը, զարգացնելու արտաքին առևտուր իրականացնելու հնարավորությունները և խթանելու մրցունակությունը միջազգային շուկաներում։

IFC-ի հետ համագործակցության արդյունքում Evocabank-ը շարունակում է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ խթանելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը և մասնավոր հատվածի ակտիվ գործունեությունը։

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համագործակցում է Evocabank-ի հետ 2021 թվականից, երբ Բանկը ստացավ 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որի նպատակն էր աջակցել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ նպաստելով համավարակից հետո նրանց կայունության պահպանմանը, վերականգնմանը և զարգացմանը։

2022 թվականին համագործակցությունը շարունակվեց, և Evocabank-ը ստացավ ևս 15 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ, իսկ 2024-2025թթ. ընթացքում Բանկը ստացավ 20 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ՝ ուղղված տեղական բիզնեսների աջակցությանը, վարկավորման ընդլայնմանը և երկրի տնտեսական աճի խթանմանը։

Բացի վերոհիշյալ ֆինանսավորման ծրագրերից, Evocabank-ը, որպես նորարար թվային լուծումներ առաջարկող Բանկ, մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին՝ Բանկի թվայնացման գործընթացն արագացնելու նպատակով՝ բարձրացնելով վերջինիս արդյունավետությունը և հասանելիությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---