«Չեչիլ» և «Լոռի» պանիրներում խախտումների պատճառով պանրի արտադրությունը կասեցվել է

«Չեչիլ» և «Լոռի» պանիրներում խախտումների պատճառով  պանրի արտադրությունը կասեցվել է

PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որը գտնվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքում։ Ստուգման շրջանակում տեսուչները իրականացրել են արտադրանքի նմուշառում և ներկայացրել լաբորատոր հետազոտման։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել գործող նորմատիվային պահանջներին։

Մասնավորապես, «Չեչիլ» պանրի նմուշում արձանագրվել է ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայություն, իսկ «Լոռի» պանրի նմուշում հայտնաբերվել է ոչ միայն ԱՑԽՄ, այլ նաև կաթնայուղի բաղադրության անհամապատասխանություն։

Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ տվյալ արտադրատեսկաների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---