Ալիևը կմեկնի Թուրքիա

Ալիևը կմեկնի Թուրքիա

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։ : Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Նրա խոսքով՝ այցի շրջանակում նախատեսվում է «ադրբեջանական թաղամաս» անվանումով բնակելի համալիրի բացման արարողությունը, որը կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Քահրամանմարաշ քաղաքում՝ 2023 թվականի փետրվարի ավերիչ երկրաշարժից հետո, գրում է APA-ն։

Ֆահրեթթին Ալթունն ավելացրել է, որ այցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային ընթացիկ զարգացումների և թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։

Հունիսի 20–ին Թուրքիա կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այցը ևս կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---