Ղարաբաղի հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Բաքվի ջանքերը վնասում են բանակցություններին

PanARMENIAN.Net - Բաքվի ջանքերն, որոնք հանգեցրել են հակահայկական բանաձեւերի ընդունմանն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) ղեկավարների նիստերում, միայն վնասում են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին: Այդ մասին հունիսի 2-ին Երեւանում Սիրիայի արտգործնախարար Վալեդ Մուալլեմի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Կարելի է միայն ափսոսել, որ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների կրոնական զգացմունքները շահարկելու Ադրբեջանի ջանքերը հակահայկական բանաձեւերի ընդունման հանգեցրին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ այդ փաստաթղթերը խեղաթյուրում են ղարաբաղյան հակամարտության էությունը եւ բանակցությունները: «Այդ բանաձեւերը չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ու կայունության ու անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում»,-ասել է Է.Նալբանդյանը` հավելելով, որ հայ ժողովուրդը մահմեդական երկրների հետ համատեղ եւ խաղաղ կյանքի բազմադարյա փորձ ունի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---