Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար![]() 19 հունիսի 2025 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իրանի կառավարություններին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար։ Այդ մասին ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հունիսի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Հնդկաստանի կառավարությունը շնորհակալ է Իրանի և Հայաստանի կառավարություններին տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է Արմենպրեսը։ Հնդկաստանն Իրանից տարհանել է 110 հնդիկ ուսանողի, որոնք Հայաստանի տարածքով՝ ճանապարհով, տեղափոխվել են Երևան, ապա՝ հատուկ չվերթով մեկնել Նյու Դելի։ Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն հնդիկ ուսանողների անվտանգ տարհանման համար։ ՀՀ ԱԳ նախարարը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը այդ հարցը քննարկել են երկկողմ հաղորդակցության շրջանակում։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |