Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու կազմում գործող «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն այլևս ավագանու անդամ չէ՝ վայր է դրել մանդատը։

Արտակ Զեյնալյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և «Հանրապետություն» խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասվում է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության Ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ավելի վաղ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա իր գործունեությունը շարունակելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանy մայիսի 27-ին որոշմամբ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն առաջադրվել է ՍԴ դատավորի պաշտոնում։

 Ուշագրավ
---