Փաշինյան․ Ներսիսյանն ու Խաչատրյանն արժանի չեն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ և նույնիսկ կանգնել նրանց կողքին

Փաշինյան․ Ներսիսյանն ու Խաչատրյանն արժանի չեն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ և նույնիսկ կանգնել նրանց կողքին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանն արժանի չեն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ»։

«Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, ովքեր խախտել են Մայր Տաճարի խորանի առաջ ստանձնած իրենց ուխտը և ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսանացյալ քահանաների նկատմամբ, ովքեր ազնիվ են Աստծո և իրենց հոտի առաջ ու առաքինի՝ իրենց ծառայության մեջ։

Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանը արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
---