Աղաջանյան. Եկեղեցին պիտի ամբողջապես մտնի հարկային դաշտ![]() 19 հունիսի 2025 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հունիսի 19-ի նիստի ընթացքում հայտարարել է, որ Եկեղեցին պետք է ամբողջապես մտնի հարկային դաշտ և «որևէ ձեռնարկատիրական գործունեություն պետք է հարկվի ուղիղ այնպես, ինչպես բոլոր այլ ձեռնարկությունները»: Ըստ Աղաջանյանի՝ եկեղեցու հարկման գործընթացից հետո կարելի է անցնել քննարկման երկու հնարավոր տարբերակների, հայտնում է 1lurer.am-ը։ «1. Կառավարությունն ամբողջապես եկեղեցուն է վերադարձնում հավաքված գումարը՝ որպես նվիրատվություն, սակայն այն հատկացնում է կոնկրետ ծրագրերի շրջանակում և իրականացնում է վերահսկողություն այդ գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ: 2․ Կառավարությունը չի վերադարձնում հավաքված գումարը, և եկեղեցին ամեն տարի կամ որևէ հաճախականությամբ դիմում է Կառավարությանը կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար: Կառավարությունն իր հերթին քննում է ծրագրի նպատակահարմարությունը, որից հետո որոշում է՝ տրամադրե՞լ գումար, թե՞ չէ: Համաձայնեք, որ տրամաբանական է Կառավարությանը նման հնարավորություն ընձեռելը: Ի վերջո, միգուցե Կառավարությունը չի ուզում Արշակ սրբազանի համար G կլասի «Գելենդվագեն» գնել»,- ասել է Աղաջանյանը։ մփոփելով խոսքը՝ պատգամավորը դիմել է «Աստծուն իսկապես մոտ կանգնած և աշխարհիկ մարդկանց Աստծուն մոտեցնող» Հայ Առաքելական եկեղեցու իրական սպասավորներին. «Եկեղեցին այն տարիներ շարունակ պղծած խմբակը չէ: Եկեղեցին դուք եք, և դուք պետք է այս ամենի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնեք: Կոչ եմ անում այլևս չհանդուրժել այս ամենը, և վերադարձնել եկեղեցին ժողովրդին, վերադարձնել եկեղեցին Աստծուն»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի արտահերթ ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք խնդիր չունի ոչ եկեղեցու, ոչ էլ հավատքի հետ։ Ըստ Սիմոնյանի՝ քննարկումը վերաբերում է հենց այն հիմնարար փոփոխություններին, որոնց անհրաժեշտության մասին տարիներ շարունակ խոսվել է։ «Հավասարություն դնել Եկեղեցու և Կտրիճ Ներսիսյանի կամ քեռակնոջ միջև՝ անարդար բաներ են: Եկեղեցում կան շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակում են: Շատերը պաշտոնի, կարգավիճակի բերումով գնում են և ներկայացնում են դա որպես Եկեղեցու դեմ պայքար: Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է, և դրանում կասկած չկա, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան, ես ևս վստահ եմ, որ իրենք հեռանալու են»,- ընդգծել է նա։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նախորդ օրվա ելույթին՝ նշելով, որ անհրաժեշտ է հստակեցնել ընդդիմադիրների ընկալումներն ազգային արժեքների մասին։ «Մեր պատկերացման մասին մենք շատ ենք խոսել՝ դա ազատ-անկախ ՀՀ-ն է՝ Իրական Հայաստանի Հանրապետությունը, որով մենք անկախացել ենք, և որում ապրում ենք: Պարոն Մինասյանի պատկերացումը 004 շրջաբերականի ազգային տարբերակն է, կաշառակերությունը, կոռուպցիայի և ֆեոդալական համակարգի երկիրն է, որտեղ կա ֆեոդալ: Իսկ իդեալի մեջ այդ ամբողջը համապարփակ կերպով պարփակված է մի մեծ՝ ավելի հետաքրքիր պետական միավորի՝ դաշնության մեջ»,- հայտարարել է Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ եկեղեցու շուրջ խոսակցությունները հետաքրքրական են հատկապես այն տեսանկյունից, որ հաճախ դրա կողքին կանգնած և կարծիք հայտնող մարդիկ ինքնին պատկանում են այլ եկեղեցիների կամ դավանանքների։ «Ինչ կլիներ իրենց հետ, քանի վայրկյան կտևեր, բայց Հայաստանում կարելի է ասել, չէ՞: Հայաստանում ժողովրդավարություն է, ինչ ուզում՝ ասում ես»,- հավելել է Սիմոնյանը՝ նկատելով, որ նման բաներ այլ երկրներում հնարավոր չէ անել՝ օրինակ բերելով Ռուսաստանը։ Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի բանակին նվիրված ելույթին, Սիմոնյանը պատմել է իր զինվորական ծառայության տարիներից և նկարագրել այն ծանր պայմանները, որոնցում զինվորները ստիպված են եղել նույնիսկ գիշերը սնունդ փնտրել։ «Իսկ խմելու ջրի ու լողանալու մասին ընդհանրապես չեմ խոսում: Ո՞ւր են այդ դոլարային միլիոնատերերը, թող գան ինձ պատասխան տան: Ուր է այդ «Հայր մեր»-ը չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է»,- հավելել է նա՝ մեղադրելով ՀՀ երրորդ և երկրորդ նախագահներ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանին։ Իր ելույթի ավարտին Սիմոնյանը, որպես խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման պատասխանատու, հորդորել է Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին վերադառնալ նիստերի դահլիճ։ «Իրենց այստեղ բան չի լինի, թող վերադառնան, ամոթ է, նիստերն ավարտվում են»,- հայտարարել է ԱԺ նախագահը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |