Շահե վարդապետը՝ Կանոնագրքի մասին․ Հայհոյողի լեզուն ծակում են, պարանով կապում և պտտեցնում ամբողջ քաղաքով մեկ![]() 19 հունիսի 2025 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն ասել է, որ «Հայաստանում կամաց-կամաց երևում են դիկտատորիզմի, ստալինիզմի, տոտալիարիզմի տարրեր, իսկ այդտեղ հանգուցալուծները անկանխատեսելի բաների կարող են տանել»։ Նրա դիտարկմամբ՝ եկեղեցու պաշտպանությունն ու նրա կողքին լինելը համարվում են յուրաքանչյուր հավատացյալի պարտականություն։ Նա շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես եկեղեցու հետևորդներ, պետք է անվերապահորեն կանգնեն նրա կողքին, գրում է Panorama.am-ը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցական կանոնների ընթերցմանը և մեկնաբանությանը՝ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն ընդգծել է, ինքն է խմբագիրը։ «…Էդ Կանոնագիրքը նախ «Կանոնագիրք Հայոց» չէ, դա՝ «Համաբարբառ Կանոնագիրք Հայոցն» է, որի խմբագիրը՝ ես եմ, հեղինակը՝ պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանն է: Հիմա, էդտեղ արձանագրված են 1331 կանոններ, որոնք մեր ամբողջ կանոնական մտքի 30% են հազիվ կազմում: Երկրորդ, հալվա-հալվա ասելով բերանդ չի քաղցրանում: Հիմա կարելի է ամեն ինչի մասին էլ խոսել, բայց գիտեք ինչ, կանոնագիտությունը կամ կանոնական իրավունքը, մանավանդ միջնադարյան, եթե մենք բոլորս սկսենք «Կանոնագիրք Հայոցով» ապրել, առաջինը՝ հալվա–հարլվա գոռացողն է տուժելու, որովհետեւ այդ կանոնագրքի մեջ նաեւ իշխանների,թագավորների, իշխանականների, եկեղեցու աշխարհիկ հետևորդների մասին էլ կանոններ կան: Այնպես որ, եթե մենք սկսենք «Կանոնագիրք Հայոցով» առաջնորդվել, հավատաքննության նոր դուռ կբացվի, և պիտի մենք յուրաքանչյուր հետևորդի համար հստակ որոշենք՝ այս արել ես, այս չես արել, կարող ես անել, չես կարող անել… »,–ասել է նա։ Երբ նրան հարց է ուղղվել՝ կարո՞ղ է Փաշինյանի համար որևէ կանոն նշել, նա պատասխանել է. «Դե օրինակ, շատ հստակ է, որ օրինակ՝ յոթերորդ դարի մեր կանոններում, Թադեոս առաքյալին վերագրված, Փիլիպոս առաքյալին, ինչպես նաև Սահակ Պարթևի կանոնների մեջ կան՝ քահանաններին, եպիսկոպոսներին, և ընդհանրապես հոգևորականներին քննադատելու դեպքում, ինչպիսի հստակ ընթացակարգ կա, և ինչ է լինում, երբ որ օրինակ այդ… Չեմ ուզում կոպիտ բառ ասել, այդ մեղադրանքների արդյունքում հավատացյալները գայթակղվում են: Հաղորդությունից զրկվում են, բանադրանք, նզովք, եկեղեցի չմտնել, ամենատարբեր պատիժներ: Ես կարող եմ ժամերով խոսել այդ կանոնների մասին, բայց ինչպես քիչ առաջ նշեցի, որովհետև տեսա, որ լուրերում անընդհատ պտտվում էր այդ գիրքը, դա՝ «Համաբարբառ կանոնագիրք Հայոցն » է: Համաբարբառ նշանակում է 152 թեմաների բաժանված 1331 կանոններ: … Կանոնագրքից էլի բան կարող եմ ցիտել, օրինակ, հայհոյանք տվողին գիտեք չէ կանոնների համաձայն ի՞նչ են անում… Լեզուն ծակում են, պարանով կապում են և պտտեցնում են ամբողջ քաղաքով մեկ: Եվ դա կոչվում է՝ հայհոյախոսության պատիժ: Դա արձանագրված է՝ Հայ միջնադարյան քրեական իրավունքում: Ես նորից ասեմ, պետք չէ «Կանոնագիրք Հայոցը» և կանոնները կարդալ մասնակիորեն: Ես նորից ասեմ, եթե մենք ամբողջ եկեղեցին, մեր ազգը որոշի «Կանոնագիրք Հայոցով» ապրել, մեզ շատ տխուր ապագա է սպասվում, որովհետև կանոնների մեջ այնպիսի բարձր ստանդարտներ, այնպիսի ծայրահեղ պատիժներ կան, որ ես ասում եմ, առաջին հերթին հալվա-հալվա գոռացողն է պատժվելու: Ես չեմ ասում իբրև սպառնալիք, որովհետև դա այդպես է, «Կանոնագիրք Հայոց»-ի բովանդակությունից է բխում դա»։ Հոգևորականանի խոսքով, եկեղեցեին միշտ էլ առերեսվում է իր խնդիրներին, բնականաբար, բայց դրանց լուծման համար պատեհ ժամանաշրջան է պետք, դրա համար գոնե լինի խաղաղության որաշակի երաշխիք, չլինեն անվտանգային սուր խնդիրներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |