Ուխտերթ` Սուրբ Էջմիածնի տոնի առիթով և հաջակցություն Սամվել Կարապետյանի![]() 19 հունիսի 2025 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին նշվելու է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որի առիթով և հաջակցություն գործարար և բարերար Սամվել Կարապետյանի, մի շարք ՀԿ–ներ ուխտերթ են նախաձեռնում։ Այն սկսվելու է ժամը 10։00-ին՝ Էջմիածնի մուտքի մոտ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից։ Քայլերթը միտված է միասնաբար շարժվել դեպի Մայր Տաճար՝ մասնակցելու տոնական պատարագին։ Այդ օրը, ժամը 11։00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվելու է մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամրության և հավիտենական փառքի համար։ Տոնական արարողության ընթացքում հանրությանը կցուցադրվեն հետևյալ սրբազան մասունքները.
Ուխտերթին իրենց աջակցությունն են հայտնել հետևյալ ՀԿ-ների ներկայացուցիչները. «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյան, «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյան, «Պաշտպան» ՀԿ նախագահ Անահիտ Գրիգորյան, «Փառքի զինվոր» ՀԿ նախագահ Լուսյա Ավետիսյան, «Նրանք զոհվեցին Ձեզ համար» բարեգործական ՀԿ նախագահ Վահագն Հովհաննիսյան, «Ազատամարտիկ ՌՀԿ» նախագահ Ալլա Նիկողոսյան: Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |