«Ոսկե ծիրանի» միջազգային մրցութային ծրագրի ժյուրին կնախագահի Աբդերահման Սիսակոն

«Ոսկե ծիրանի» միջազգային մրցութային ծրագրի ժյուրին կնախագահի Աբդերահման Սիսակոն

PanARMENIAN.Net - Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։

Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։

Հատկանշական է, որ առաջին անգամ «Ոսկե ծիրանը» կպատվի աֆրիկացի ռեժիսորի։

Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։ Եղել է Բեռլինի (2003) և Կաննի (2000, 2003, 2007) կինոփառատոների ժյուրիի անդամ։ Ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---