ԱԺ-ն հավանություն է տվել 2024-ի բյուջեի հաշվետվությանը

ԱԺ-ն հավանություն է տվել 2024-ի բյուջեի հաշվետվությանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, 1 ձեռնպահ, դեմ ձայն չի եղել:

Գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թադևոս Ավետիսյանը: Պատգամավորը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, պետական բյուջեի կատարողականի համատեքստում զուգահեռներ անցկացրել վերջին մի քանի տարիների միջեւ՝ նշելով, որ բնակչության կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվել, ինչպես խոստացվել էր, այլեւ վատացել է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմադիր գործընկերների հնչեցրած քննադատություններին, ներկայացրել իր փաստարկները:

Ամփոփելով ելույթը՝ նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության կատարողականին:

Հարակից զեկույցում ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է հաշվետու տարում մարզում իրականացված ծրագրերն ու պետական բյուջեի կատարողականը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---