Ձյուդոյի Հայաստանի թիմերը պատրաստվում են միջազգային մրցաշարի

Ձյուդոյի Հայաստանի թիմերը պատրաստվում են միջազգային մրցաշարի

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի ազգային թիմերն այս օրերին միացյալ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավան համալիրում՝ պատրաստվելով առաջիկա միջազգային առաջնություններին, հայտնում է Radar.am-ը։

Հավաքից հետո մեծահասակների կազմը մասնակցելու է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում հունիսի 25-30-ը կայանալիք «Judo Russian Tour» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի երկրորդ փուլին։

Պատանեկան հավաքականը հունիսի 26-28-ը հանդես է գալու Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---