Զախարովա. ՀՀ պոտենցիալ անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ

Զախարովա.  ՀՀ պոտենցիալ անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը անհամատեղելի է նրա անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։

«Պոտենցիալ առումով Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին իրոք անհամատեղելի է հանրապետության անդամակցության հետ ԵԱՏՄ-ին», – հայտարարել է Զախարովան Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը նախկինում էլ նման դիրքորոշում է հայտնել։

Զախարովան ընդգծել է. «Եվրասիական ինտեգրման կողմից Երևանին տրվող անհերքելի ու իրական առավելությունները չեն կարող համեմատվելԲրյուսելի ոչ մի փաստով չհաստատված և սին խոստումների հետ»։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---