Ըստ Պետդումայի պատգամավորի՝ ԵՄ–ում Հայաստանը ոչ ոքի պետք չէ![]() 20 հունիսի 2025 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Հայրենիք» կուսակցություն) հայտարարել է, որ Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ», իսկ արևմուտքով տարված իշխանությունները մոլորության մեջ են գցում ժողովրդին անդամակցության հեռանկարով։ Ժուրավլյովը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի շուրջ այնքան աղմուկ են բարձարցրել, կարծես նախկինում հայ ղեկավարները երբեք չեն այցելել այդ երկիր»,հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին նախագահները ժամանակին այցելել են Թուրքիա, իսկ Փաշինյանն ինքը այցելել է նաև 2022‑ին։ «Հայկական եռանդը Թուրքիա այցի շուրջ կարող է պաղել՝ այդ երկիրն, իհարկե, ՆԱՏՕ–ի անդամ է, սակայն Եվրամիությանը անդամակցվելու համար սպասում է արդեն գրեթե 40 տարի։ Հայաստանն էլ այնտեղ ոչ ոքի պետք չէ, Արևմուտքով տարված իշխանությունները պարզապես մոլորեցնում են ժողովրդին թվացյալ հեռանկարով՝ որպեսզի դարձեն երկիրը երկրորդ հակառուսաստան՝ ինչպես Ուկրաինան»–ասել է Ժուրավլյովը։ Նա հավելել է, որ Փաշինյանը գործում է «արևմուտքի հրահանգով, խզելով Ռուսաստանի հետ հարաբերությունները»։ «Ադրբեջանի հետ սահմանից և Երևան օդանավակայանից հանել են ռուս խաղաղապահներին, որոնք հետևում էին կարգուկանոնին։ Հայաստանը ցուցադրական կերպով անտեսում է ՀԱՊԿ-ի նիստերը, որը գլխավորում է Ռուսաստանը, իսկ նրա խորհրդարանը րոշումներ է ընդունում, որոնց համաձայն երկիրը պարտավորվում է ձգտել ՆԱՏՕ և ԵՄ», –նշել է Պետդումայի պատգամավորը: Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |