Ավինյան․ Շուտով կգործարկվի YES ծառայությունների միասնական հարթակը![]() 20 հունիսի 2025 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շուտով կգործարկվի YES ծառայությունների միասնական հարթակը, որը ևս մեկ կարևոր քայլ կլինի քաղաքային ծառայությունների թվայնացման ուղղությամբ։ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված նորարարական համակարգերն արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայություններն ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում գործող տոմսային համակարգի կառավարման և մոնիթորինգի կենտրոնը իրականացնում է հասարակական տրանսպորտի և տոմսային հասույթի մշտադիտարկում և վերլուծություն։ Շատ շուտով կհայտարարենք նաև YES ծառայությունների միասնական հարթակի գործարկման մասին, որը ևս մեկ կարևոր քայլ է քաղաքային ծառայությունների թվայնացման և մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Վերջինի մասին շուտով կպատմենք:»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |