Կարապետյանը հունիսի սկզբին դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ՝ առանձնատան հարցով![]() 20 հունիսի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ՝ իր անշարժ գույքի բռնագանձման գործով։ Հայցը ներկայացվել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն Հայցը ներկայացվել է հունիսի սկզբին և հավանաբար, վերաբերում է Կոտ դ’Ազուրում գտնվող առանձնատանը, որի արժեքը մոտ 120 միլիոն եվրո է։ Իրավաբանները կարծում են, որ Հայաստանում Կարապետյանի դեմ սկսված քրեական հետապնդումը կարող է թուլացնելով նրա դիրքերը Ֆրանսիայի իշխանությունների դեմ արբիտրաժային գործի քննության ժամանակ, գրում է »Կոմերսանտը»։ Կարապետյանը դիմել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (ICSID), որն ընդգրկված է Համաշխարհային բանկի խմբում և որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Թե կոնկրետ ինչ պահանջներ են ներկայացվել և ինչ բովանդակություն ունի գործը, հրապարակված չէ, սակայն հայտնի է, որ վեճը վերաբերել է անշարժ գույքին։ Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |