ՍԱՏՄ․ «Պիցցա Տաշիրն» ինքն է դիմել սննդի կետերում ստուգումներ իրականացնելու համար

ՍԱՏՄ․ «Պիցցա Տաշիրն» ինքն է դիմել սննդի կետերում ստուգումներ իրականացնելու համար

PanARMENIAN.Net - «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտներից 11-ում գործունեությունը կասեցվել է, իսկ 3 վայրում սանիտարահիգիենիկ խախտումներ չեն արձանագրվել։

Հարցին, թե արդյոք սննդի կետերում անցկացվող ստուգումներն ու դրանց հետևանքով կայացված կասեցումները առնչություն ունեն «Պիցցա Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ, ՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը մոտ երեք շաբաթ առաջ ինքն է դիմել՝ վերահսկողություն սկսելու նպատակով, հայտնում է Radar.am-ը։

«Իրենք են դեռ 3 շաբաթ առաջ դիմել վերահսկողություն սկսելու համար, և 2-3 կասեցում մինչև այս դեպքերն են եղել։ Այսինքն, որևէ միտում և խնդիր գոյություն չունի»,- ասել է տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։

«Արդյունքները կհրապարակվեն 7-8 օրում։ Սննդի կետերից 16-ում ստուգումներն ընթացքի մեջ են»,- ասել է նա։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---