Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք

Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Air Arabia ավիաընկերությունն որոշում է կայացրել դադարեցնել դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք ուղղություններով չվերթները՝ մինչև հունիսի 30-ը։ Այս մասին տեղեկացվում է ավիափոխադրողի պաշտոնական կայքում։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թռիչքների սահմանափակման ժամկետի երկարաձգման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «ընթացիկ իրավիճակը և օդային տարածքի փակման» հանգամանքները, գրում է Sputnik Արմենիան։

Շարժայով կամ Աբու Դաբիով նշված երկրներ տարանցիկ երթևեկող ուղևորներին չի թույլատրի վայրէջքը մեկնման կետում:

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Air Arabia-ն մինչև հունիսի 30-ը չեղարկել է կանոնավոր չվերթերը դեպի Ռուսաստան:

Ավիաընկերության կանոնավոր չվերթների ժամանակավոր դադարեցման պատճառով այն ուղևորներին, ովքեր տոմս են ձեռք բերել զբոսաշրջային փաթեթների շրջանակում, խորհուրդ է տրվել դիմել այնտեղ, որտեղ կատարվել է տոմսի գնման գործընթացը։

Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---