Մարուքյան․ Կարապետյանի ապօրինի մեղադրանքին և կալանավորմանը ներգրավված բոլոր անձինք դատվելու են![]() 20 հունիսի 2025 - 12:09 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանին «ապօրինի մեղադրանք են առաջադրել ու կալանավորել, և նրանք, ովքեր ներգրավված են այս գործընթացների մեջ, բոլորը դատվելու են»։ Այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։ Նա նաև հարց է բարձրացրել՝ «Ի՞նչ է՝ Ալիևի ձեռքերը չե՞ն հասնում, որ Կարապետյանին կալանավորի, ինչպես Ռուբեն Վարդանյանին, ՀՀ իշխանություններն են դա անում»։ Փաշինյանը սկզբից քննիչներին, իսկ հետո էլ դատարանին ուղիղ ցուցում տվեց։ Երբ վարչապետը ցանկանում է որևէ մեկին կալանավորել, ինքն է որոշում, ինչպես մեկնաբանել այդ մարդու խոսքերը, և իր որոշածը դատարանը կիրառում է։ Այն թքած-կպցրած հոդվածով, որով անցնում է Սամվել Կարապետյանը, այլ պայմաններում որպես խափանման միջոց չէր կարող կալանքը ընտրվել։ Իշխանությունները ընդունել են, որ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ի՞նչ է՝ Ալիևի ձեռքերը չե՞ն հասնում, որ Կարապետյանին կալանավորի, ինչպես Ռուբեն Վարդանյանին, ՀՀ իշխանություններն են դա անում։ Սա ուղերձ է յուրաքանչյուր գործարարի, որին Փաշինյանը ամեն օր ասում է՝ «հայտարարագիր ներկայացրու»։ Եթե դոլարային միլիարդատերը պաշտպանված չէ Հայաստանի Հանրապետությունում, փոքր կամ միջին ո՞ր գործարարը կարող է իրեն պաշտպանված զգալ։ Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել ու կալանավորել, և նրանք, ովքեր ներգրավված են այս գործընթացների մեջ, բոլորը դատվելու են։ Ես խստորեն դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից մշակված և իրեն ենթակա բարձրագույն դատական իշխանության միջոցով իրականացվող քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ»,–ասվում է գրառման մեջ։ Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |