Ղազարյան․ Հնարավոր էր, որ Փաշինյանը չգնար Անկարա և նոր աղետ չբերեր մեր ժողովրդի գլխին![]() 20 հունիսի 2025 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե ապրիլի 28–ին Աժ–ում անմիջապես սկսվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, հնարավոր է, վերջինս «չգնար Անկարա և նոր աղետ չբերեր մեր ժողովրդի գլխին»։ «Եթե ապրիլի 28-ի մեր նամակները ստանալուց հետո, Ազգային ժողովում անմիջապես սկսեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթաց, անբովանդակ և անհիմն հայտարարությունների փոխարեն, մարդիկ կայացնեին ռացիոնալ և իրավիճակից բխող որոշումներ, իսկ անմիտ պահանջներ առաջադրելու փոխարեն, լծվեին այդ նախաձեռնության իրականացմանը, ապա հնարավոր էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չգնար Անկարա և նոր աղետ չբերեր մեր ժողովրդի գլխին։ Նույնը կարող էր լինել, եթե անվստահության գործընթացը մեկնարկած ու իրականացված լիներ դեռևս 2022 թվականի օգոստոսի 23-ին։ Օգոստոսի 30-ի Ալիևի հետ հանդիպումը, սեպտեմբերի 13-ի պատերազմը, հոկտեմբերի 6-ի Պրահայի կապիտուլյացիան և Արցախի շրջափակումն ու հանձնումը, եղել է այդ օրվանից հետո»,–գրել է նա։ Փաշինյանը Թուրքիա է մեկնել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Պատվիրակության մեջ 13 պաշտոնյա է ընդգրկված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |