Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ![]() 20 հունիսի 2025 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան: «Մեզ պետք է լսել այն մարդուն, ով զբաղվելու է մեր անհետ կորած տղաների հարցերով, ով է այդ անձնավորոթյունը, թող գա, մենք կգնանք, մեր պագոնները չեն ընկնի», - ասել է հավաքվածներից մեկը, հայտնում է «Ազատությունը»։ Նախօրեին անհետ կորածների հարազատները հայտարարել էին, որ պահանջում են, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը: Նրանք բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ նախկին տնօերն Աբազյանի պաշտոնանկությունից հետո: Վարչապետ Փաշինյանը, արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու, ասել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց»: Անհետ կորած զինվորների ընտանիքի անդամները հունիսի 18-ից արգելափակել են Բաղրամյան պողոտան՝ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո։ Սկզբնական շրջանում նրանց պահանջն էր Աբազյանի վերանշանակումը, սակայն այժմ նրանք պահանջում են հանդիպում ԱԱԾ տնօրենի ժ/պ Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |