Փաշինյանին Թուրքիայում դիմավորել է Էքինջին․ Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարարը, ՊՊԾ պետը![]() 20 հունիսի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Վարչապետի աշխատակազմը հրապարակել է Փաշինյանի հետ Թուրքիա մեկնած պաշտոնյաների ցանկը։ Փաշինյանից բացի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Պատվիրակության կազմում է նաև պաշտոնյաների անվտանգությունն ապահովող ծառայության՝ ՊՊԾ-ի ղեկավար Արթուր Գասպարյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ալիևն արդեն վերադարձել է Ադրբեջան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |