Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիներին կտարհանի ՀՀ և Թուրքիայի տարածքով

Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիներին կտարհանի ՀՀ և Թուրքիայի տարածքով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն դիմել է Իրանում գտնվող ֆրանսիացիներին՝ հորդորելով Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը հնարավորինս արագ տեղեկացնել իրենց տարհանման մտադրության մասին։

«Առանց վիզայի ճամփորդությունը հնարավոր է դեպի Հայաստան և Թուրքիա, որոնց սահմանները բաց են»,-գրել է Բարոն, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր կապ են հաստատել դեսպանատան հետ և չեն կարող անձամբ հասնել Հայաստանի կամ Թուրքիայի սահմանային անցակետեր, նախատեսվում է, որ շաբաթվա վերջին կտարհանվեն հատուկ շարասյունով։

Բարոն նշել է, որ հունիսի 20-ին Հայաստանի և Թուրքիայի՝ Իրանի հետ սահմանային հատվածներում արդեն տեղակայվել են հատուկ խմբեր, որոնք պատրաստ են ընդունել Ֆրանսիայի քաղաքացիներին և ապահովել անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն։

Նա հավելել է, որ այդ քաղաքացիները կհասցվեն Հայաստանի կամ Թուրքիայի օդանավակայաններ, որտեղից հնարավոր կլինի օդային ուղիներով վերադառնալ Ֆրանսիա, քանի որ այդ պետությունների օդային տարածքները շարունակում են գործել։

Իսրայելի և Իրանի միջև լարվածության պայմաններում Իրանից իրենց քաղաքացիների դուրսբերման համար Հայաստանի տարածքը որպես միջանցք օգտագործելու մտադրություն են հայտնել նաև Հնդկաստանը, Չինաստանը և Ռուսաստանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---