Կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը կերկարաձգվի է ևս 6 ամսով

Կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը կերկարաձգվի է ևս 6 ամսով

PanARMENIAN.Net - Մեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը կերկարաձվի ևս 6 ամսով։ Գործադիրը որոշում է ընդունել։

«Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, ինչպես նաև նվազեցնելու առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերի անարգել արտանետումը մթնոլորտային օդ, կանխելու ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը»,– ասված է հիմնավորման մեջ։

Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ արտահանման արգելքի կիրառման ընթացքում՝ մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք՝ 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թ. գողության 40 դեպք։

Նախորդ որոշման ժամկետը ավարտվում է հուլիսի 3-ին, ինչից հետո նոր ընդունված սահմանափակումը ուժի մեջ կմտնի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---