Վաղարշապատն ու Խոյը միավորվում են․ Նոյեմբերին Ավագանու ընտրություններ կանցկացվեն![]() 20 հունիսի 2025 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Վաղարշապատն ու Խոյը միավորվելու են մեկ համայնքի կազմում՝ ընդգրկելով դրանց ենթակայության տակ գտնվող 19 բնակավայր։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների գործընթացի հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացումը։ Նախարարը նաև հավելել է, որ նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |