Վարդանյան․ Փաշինյանի քայլերը հիշեցնում են Սաակաշվիլու վարքը, վախճանն էլ նմանատիպ կլինի

Վարդանյան․ Փաշինյանի քայլերը հիշեցնում են Սաակաշվիլու վարքը, վախճանն էլ նմանատիպ կլինի

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ծավալված զարգացումներին։

Նա նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի քայլերը հաճախ են հիշեցնում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու քայլերը, հայտնում է Aysor.am-ը։

«Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով, վրաց ժողովուրդը շատ կտրուկ ու միասնաբար հակադարձեց դրան։ Նմանությունները և զարգացումները շատ են համընկնում։ Եվ վախճանն էլ, կարծում եմ, այդպես է լինելու»,-ասել է Աղվան Վարդանյանը։

Անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի գործունեությանը՝ նա ասել է․«Իմաստուն խոսք կա՝ մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։

Նա ընդգծել է, որ Կարապետյանի գործն ու կյանքը բոլորին հայտնի են՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։

«Սամվել Կարապետյանի գործը, կյանքը բոլորիդ աչքի առաջ է։ Միայն ստեղծել է, բարիք է գործել Հայաստանում և Արցախում իր միջազգային հեղինակությամբ։ Եվ այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով, այլև պարզ, հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքով, վկայությունն է իր մեծության։ Դուք ինքներդ որոշեք՝ ոնչնչությունն ով է և ոչնչություններն ովքեր են», - ասել է Վարդանյանը։

Պատգամավորը նաև վստահություն է հայտնել, որ Սամվել Կարապետյանը տոկուն ու ուժեղ անհատ է, և այս գործողությունների հետևանքները իշխանության համար ծանր են լինելու։

Նա եզրափակել է՝ իշխանության կողմից իրականացվող ապօրինությունը չի մնալու անպատիժ։

«Սամվել Կարապետյանն ուժեղ, կամային մարդ է, և այս ապօրինությունն իշխանությունը չի մարսելու», - վստահեցրել է Վարդանյանը։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
---