Թեհրանը բանակցությունների չի գնա ռազմական գործողությունների պայմաններում

Թեհրանը բանակցությունների չի գնա ռազմական գործողությունների պայմաններում

PanARMENIAN.Net - Թեհրանը հստակ հասկացրել է, որ չի վերադառնա դիվանագիտական սեղանի շուրջ, քանի դեռ «թնդում են հրանոթները»։ Իսրայելի օդային հարվածները շարունակվում են Իսլամական Հանրապետության տարածքի նկատմամբ, և Իրանն այդ պայմաններում մերժել է ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանակցությունների առաջարկները։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին հաստատել է, որ Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը բանակցություններից հրաժարվելն է, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ագրեսիան։ Նրա հայտարարությունը հստակ պատասխան է եղել ԱՄՆ-ի կողմից բազմիցս ներկայացված բանակցությունների առաջարկներին, գրում է «Վեստի Կավկազան»։

«Այն պայմաններում, երբ շարունակվում են սիոնիստական ռեժիմի հարձակումները Իրանի դեմ, մենք չենք ուզում բանակցել որևէ մեկի հետ... Ամերիկացիներն ուզում են, մի քանի անգամ ուղարկել են ուղերձներ, լուրջ ուղերձներ, բայց մենք հստակ ասել ենք նրանց, որ մինչ ագրեսիայի դադարեցումը, երկխոսության և դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող», – ընդգծել է Արաքչին։

Միաժամանակ նախօրեին նա հաստատել է իր պատրաստակամությունը բանակցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ։ Այդ հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին Ժնևում։

Reuters-ը հայտնել է, որ Արաքչին նախկինում մասնակցել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ ոչ հրապարակային քննարկումների։

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը X հարթակում գրառմամբ ընդգծել է, որ Իրանը կլինի այն երկիրը, որը վերջ կդնի պատերազմին։

Նա շեշտել է Իրանի ունակությունը հետ մղելու ցանկացած հարձակվողի՝ նշելով. «Իրանցիները հետ կմղեն ցանկացած հարձակվողի, ուր մնաց մի ցեղասպան վախկոտի, ով գաղափար չունի, թե ինչ է սկսել»:

Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---