Փոխվարչապետ․ ՀՀ–ն ցանկանում է ավելացնել գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան![]() 20 հունիսի 2025 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ընդլայնմամբ։ Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշել է, որ հայ արտադրողներն ունակ են առաջարկել բարձրորակ գյուղատնտեսական ապրանք, որը պահանջարկ ունի, այդ թվում՝ Ռուսաստանի սպառողական շուկայում, հայտնում է Sputnik Արմենիան։ Սակայն նման արտահանման ընդլայնումն իրագործելու համար, ըստ Գրիգորյանի, հարկավոր է լուրջ ուշադրություն հատկացնել ապրանքների փոխադրման գործընթացներին և փոխգործակցությանը։ «Ագրոարդյունաբերական համալիրում որակյալ արտադրողները որպես կանոն փոքր և միջին ձեռնարկություններն են։ Գլոբալ շուկաներ, այդ թվում ՌԴ մեծածավալ շուկա դուրս գալու համար նրանց զգալի ռեսուրսներ և համակարգում է անհրաժեշտ», – նշել է Գրիգորյանը։ Փոխվարչապետը հավելել է, որ անհրաժեշտ է զարգացնել փոխադրումների համակարգը, ապրանքների ճիշտ դասակարգումն ու ապահովել մատակարարումների անխափան կազմակերպումը։ Նա ընդգծել է նաև, որ ռուսական կողմը նույնպես գործնական ջանքեր է ներդնում՝ այդ խոչընդոտները հաղթահարելու և առաքման գործընթացներում աջակցություն ցուցաբերելու համար։ «Արտադրության և արտահանման աճի տեսանկյունից մենք որևէ սահմանափակում չենք տեսնում», – հավելել է փոխվարչապետը։ 2024 թվականին Հայաստան–Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալը գրանցել է գրեթե 1.6-ապատիկ աճ՝ գերազանցելով 12 միլիարդ դոլարի շեմը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |