ՌԴ–ում մեկնարկել են քաղցկեղի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

ՌԴ–ում մեկնարկել են քաղցկեղի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

PanARMENIAN.Net - Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են քաղցկեղի դեմ «Էնտերոմիքս» անվանումով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Անդրեյ Կապրինը։

«Մեր ինստիտուտը առաջինն է, որին վստահվել է այս պատվաստանյութի մասնակցությամբ բաց, մեկկենտրոն կլինիկական փորձարկման առաջին փուլի անցկացումը»,-ասել է Ռադիոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի տնօրենը «Անհատականացված ուռուցքաբանական դեղամիջոցների մշակում. ապագան արդեն այսօր» թեմայով սեսիայի ժամանակ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՊՄՏՖ-2025-ը անցկացվում է հունիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգում։ Ֆորումի այս տարվա գլխավոր թեման է՝ «Ընդհանուր արժեքները՝ աճի հիմք բազմաբևեռ աշխարհում»։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---