ՔՊ–ական պատգամավորը` Փաշինյանի այցի մասին․ Փորձում ենք կառուցել հայ–թուրքական հարաբերությունները

ՔՊ–ական պատգամավորը` Փաշինյանի այցի մասին․ Փորձում ենք կառուցել հայ–թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ի պատասխան վարչապետի` Թուրքիա կատարած այցի օրակարգին վերաբերող հարցին, ասել է, որ ՀՀ–ն փորձում է կառուցել հայ–թուրքական հարաբերությունները` հայ–ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, հայտնում է Auroranews.am-ը։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն։ Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը և պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոփոխվող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև և կայուն խաղաղություն բերել տարածաշրջանում»,– ասել է Վարդանյանը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի հետ Թուրքիայում հնարավոր հանդիպման և ինչ–որ փաստաթղթի ստորագրման հավանականության մասին հարցադրման։

Հայտնի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի մնացած հարցերը դեռևս չեն բացահայտվել և պահվում են փակ կարգավիճակով։

Փաշինյանի գլխավորում է պաշտոնական պատվիրակությունը, որը հունիսի 20-ին է ժամանել է Թուրքիա։ Այցի ընթացքում անդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այն տեղի կունենա երեկոյան։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև ՊՊԾ պետը։

 Ուշագրավ
---