Հայաստանում ռադիացիոն ցուցանիշները նորմայի սահմաններում են

Հայաստանում ռադիացիոն ցուցանիշները նորմայի սահմաններում են

PanARMENIAN.Net - Մոնիթորինգային ցանցում ընդգրկված 22 օդերևութաբանական կայաններում, այդ թվում՝ Մեղրու սահմանամերձ կայանում, օրական երկու անգամ՝ Գրինվիչի ժամանակով 06:00-ին և 18:00-ին, իրականացվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության չափումներ, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Չափումների համար օգտագործվում են ДРГ-01Т1 դոզիմետրեր, իսկ Արմավիրի օդերևութաբանական կայանում նաև ДКГ-02у Арбитр սարքավորումը։ Երևան քաղաքի աերոլոգիական կայանում իրականացվում են նաև ռադիոակտիվ փոշու խտության բետա-ակտիվության ամենօրյա չափումներ՝ կիրառելով РУБ-01 սարքը և համապատասխան թանզիֆային ֆիլտրեր մթնոլորտից գետնի վրա տեղացող մասնիկների հավաքագրման նպատակով։

Չափումների արդյունքները ցույց են տվել, որ վերջին հինգ օրվա ընթացքում երկրում գրանցված գամմա-ճառագայթման ֆոնը չի գերազանցել թույլատրելի մակարդակը՝ տատանվելով 13-21 միկրոռենտգեն/ժամ միջակայքում։

Ըստ սահմանված կարգավորումների՝ անվտանգ շեմը ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության համար սահմանված է 60 միկրոռենտգեն/ժամ մակարդակով։

Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---