Զանգվածային ձերբակալություններ` «Սրբազան պայքարի» և ՀՅԴ կողմնակիցների շրջանում![]() 20 հունիսի 2025 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտնել է, որ «Սրբազան պայքար» նախաձեռնության 20-ից ավելի համակիր բերման է ենթարկվել։ Այդ մասին ասվում է նախաձեռնության Տելեգրամի ալիքում։ «Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,-հայտնել են «Սրբազան պայքար» շարժումից։ ՀՅԴ–ն ևս հայտնել է իր անդամների ու կողմնակիցների ձերբակալությունների մասին։ «Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,–ասվում է հայտարարության մեջ։ Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրը, մինչդեռ նա այժմ այցով գտնվում է Թուրքիայում, հայտնում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ որ Պռոշյան փողոցում իրավապահների բազմաթիվ ավտոմեքենաներ են կանգնած։ ՆԳՆ–ն պարզաբանել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |