ՆԳՆ․ Տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

ՆԳՆ․ Տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՆԳՆ ոստիկանությունը, արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին, հայտնել է, որ «օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» և ՀՅԴ տասնյակ կողմնակիցներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---