Պոլսո պատրիարքարանի ներկայացուցիչները չեն մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը![]() 20 հունիսի 2025 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները չեն մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնել է «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, գրում է Sputnik Արմենիան։ «Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հանդիպմանը ներկա չի եղել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, քանի որ 5-6 օր է` գտնվում է ԱՄՆ–ում»,–ասել է Էստուկյանը։ Նրա խոսքով` Փաշինյանին դիմավորել են մոտ 50 հոգի, որոնք եղել են հրավիրվածների թվում։ Ներկա են եղել համայնքային հաստատությունների ղեկավարներ, Բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդը։ Ըստ Էստուկյանի` որոշ մարդիկ էլ Փաշինյանի հրավերը չեն ընդունել և չեն մասնակցել հանդիպմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն հունիսի 20–ին մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: Փաշինյանն արդեն հանդիպել է հայ համայնքի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |