«Սրբազան պայքարը»՝ ձերբակալությունների մասին․ Սա հստակ քաղաքական ահաբեկչություն է

«Սրբազան պայքարը»՝ ձերբակալությունների մասին․ Սա հստակ քաղաքական ահաբեկչություն է

PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» նախաձեռնությունն, անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացված ձերբակալություններին, հայտարարել է, որ դա «հստակ քաղաքական ահաբեկչություն է»։ Այն հրապարակվել է շարժման Տելեգրամի ալիքում։

Շարժման գնահատմամբ՝ դա պայմանավորված էր Թուրքիայում անցկացվող Փաշինյան-Էրդողան հանդիպումով։

«Չարիքի իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր վախերը և բռնապետական ռեժիմի դեմքը։ Ապօրինի կերպով ձերբակալվել և բերման են ենթարկվել Սրբազան Պայքարի մի քանի տասնյակ համակիրներ` ներառյալ ՀՅԴ անդամներ, որոնց փորձել են վախեցնել և սպառնալ՝ ակնկալելով ետ պահել պայքարի ճահապարհից։

Սա հստակ քաղաքական ահաբեկչություն է՝ մարդկանց զրկելով իրենց ազատ կամքի արտահայտության, ազատ խոսելու և գործելու իրավունքից։

Մեր գնահատմամբ սա պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցող Փաշինյան-Էրդողան հանդիպումով, որտեղ, հավանաբար, նոր դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության և ժողովրդի նկատմամբ։

Այս ապօրինի գործողությունները մեծ ցնծություն են պատճառել ադրբեջանական հանրությանը, որն արտահայտված է իրենց ԶԼՄ-ների հրապարակումներում՝ որպես «փայլուն նորություններ Երևանից» և որակելով Սրբազան Պայքարը որպես «ռևանշիստական շարժում»։

Թեպետ չենք սպասում, սակայն հուսով ենք՝ միջազգային կառույցները համապատասխան գնահատական կտան ՀՀ քաղաքական իշխանությունների և իրավապահ մարմինների այսօրվա ապօրինի գործողություններին։

Այսու մեր գնահատանքն ենք հայտնում ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, բոլոր այն անհատներին և կառույցներին իրենց աջակցություն համար։

Մեր քաջալերանքը ապօրինի բերման ենթարկված մեր Պայքարի բոլոր մասնակիցներին, ովքեր հակառակ այս բռնաճնշումներին, ավելի ամրացան ճշմարտության համար պայքարի ճանապարհին։

Չարիքը պետք է հեռացվի։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի»,-ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 18–ին բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» և ՀՅԴ տասնյակ կողմնակիցներ։ ՆԳՆ ոստիկանությունը, արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին, հայտնել է, որ «օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---